Սիրիայում հունիսի 3-ին նախագահական ընտրությունների անցկացումը հակասում է Ժնևի կոմյունիկեին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը։
«Դա հակասում է Ժնևի կոմյունիկեի տառին և հոգուն», — նրա խոսքերն է փոխանցում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պատրաստվում է Սիրիայի հարցով 3-րդ համաժողովի (Ժնև-3) անցկացմանը։