Սիրիայի Դամասկոս քաղաքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբար երկար դադարից հետո առաջին մարդասիրական օգնությունն է ուղարկվել։ Այս մասին հաղորդում է Frqnce Presse-ը։
Սնունդի առաջին բաժինը ճամբար է հասցվել այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ճամբարում սովից մարդիկ են մահանում և չկա անհրաժեշտ բուժօգնություն։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ իշխանություններին չի հաջողվել պաղեստինցիներին հասցնել մարդասիրական օգնությունը սիրիացի գրոհայինների հարձակման պատճառով։