տուն Լուրեր Սիրիայում առևանգված շվեդ լրագրողներն ազատ են արձակվել

Սիրիայում առևանգված շվեդ լրագրողներն ազատ են արձակվել

184
0

ec204309-d1d7-429e-bc0d-9f381ae83b23

Սիրիայում երկու շվեդ լրագողներ ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը՝ հղում անելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:

Հաղորդվում է, որ լրագրող Մագնուս Ֆելկեհեդը և լուսանկարիչ Նիկլաս Համմարստրեմը կորել էին Սիրիայում նոյեմբերի վերջին:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը, որը հաստաստել է տեղեկությունը, չի հայտնում, թե ով է պատասխանատվություն կրում լրագրողներին առևանգման համար, ինչպես նաև չի պարզաբանում, թե ինչպես են շվեդ լրագրողներն ազատ արձակվել:

Նշենք, որ  ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի»՝ 2013 թվականին Սիրիայում 29 լրագրող է զոհվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here