տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են

Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են

81
0

15-Syrian-Election-710x472

Սիրիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրանք կանցնեն երկրում ներքաղաքական ծայրահեղ լարվածության պայմաններում։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ընտրությունները տեղի կունենան միայն այն շրջաններում, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Մնացած վայրերում ընթացող մարտերը թույլ չեն տա կազմակերպել ընտրական գործընթաց։ Երկրի ընդդիմությունն այս ընտրությունները չի ճանաչելու։

Առաջին անգամ է նաև, որ սիրիացիներն ընտրություն են կատարելու մի քանի թեկնածուների միջև։ Բացի գործող նախագահ Բաշար Ալ-Ասադից, ով, ըստ կանխատեսումների, կհաղթի մեծ առավելությամբ, նախագահի պաշտոնին հավակնում են նաև կոմունիստ Մահիր Անդ Ալ-Հաֆիզ Հաջարը և գործարար Հասան Աբդ Ալ-Իլահի Ալ-Նուրին։