Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին աջակցողների հանրահավաքի ժամանակ հնչած ականանետային կրակոցների զոհերի թիվը հասել է 39-ի, կա 205 վիրավոր: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Մայիսի 22-ին մայրաքաղաք Դամասկոսից 110 կիլոմետր հարավ գտնվող Դերաա քաղաքի մոտ տեղակայված վրանային ավանը, որտեղ ընթանում էր Բաշար Ասադի օգտին նախընտրական հանրահավաք, ենթարկվել էր ականանետային կրակի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է տեղի ունեցած միջադեպը և հայտարարել, որ միջազգային հանրությունը անկարող եղավ դատարեցնել սիրիական հակամարտությունը: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: