տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարող է հասնել Հարավային Կովկաս. The American Interest

Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարող է հասնել Հարավային Կովկաս. The American Interest

195
0

fleeing_syria_03

Ամերիկյան The American Interest-ն անդրադարձել է Սիրիայում քաղաքացիական պատերազմին, ինչպես նաև դրա ազդեցությանը կովկասյան տարածաշրջանի վրա:

Հոդվածագիրը գրում է, որ առաջին հայացքից տարօրինակ է, որ սիրիական պատերազմը կարող է ազդել Սիրիայի հետ ընդհանուր տարածք չունեցող Կովկասի վրա, բայց այստեղ խաչվում են տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների շահերը:

Անդրադառնալով Հայաստանին, հոդվածագիրը նշում է, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մերձավորարևելյան տարածաշրջանին, քանի որ Սիրիայում է բնակվում հայկական մեծ համայնք: Սեպտեմբեր ամսին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկրի անվտանգությունն ուղիղ կապ ունի Սիրիայի զարգացումների հետ: Մեջբերելով The Telegraph-ի հոդվածը, հոդվածագիրը ներկայացրել է, որ հայերը Սիրիայի մյուս քրիստոնյա համայնքների հետ մասնակցում են պատերազմին: Հայաստանի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի այդ երկրի մեծ ներհոսք լինի , սակայն չի կարող չարձագանքել Սիրիայում հայերի ծանր վիճակին:

Մյուս կարևոր հարցը` արդյոք Թուրքիան պատրաստվում է մասնակցել Սիրիա ներխուժմանը: Սա անբարենպաստ նախադեպ կստեղծի Հայաստանի համար, ով հակամարտում է Ադրբեջանի հետ և չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիաի հետ: Հենց այս ընթացքն, ըստ հոդվածագրի, ստիպել է հայերին միանալ Մաքսային Միությանը` Եվրամիության հետ ինտեգրվելու փոխարեն: Եվրամիությունը չունի Մերձավոր Արևելքում և Կովկասյան տարածաշրջանում արդյունավետ գործիքներ և ուժեր: Այդ է պատճառը, որ Երևանը, որը մեծ կարևորություն է տալիս անվտանգության խնդիրներին, միացավ ՄՄ-ին` մի կողմ դնելով եվրոպական ինտեգրումից ստացված եկամուտները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here