Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ, Սիրիայում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը պատրաստվում են գրանցել որպես քաղաքական կուսակցություն։
Ըստ նույն աղբյուրի, «Մուսուլման եղբայրների» առաջնորդների շարքում կլինի սիրիացի քրիստոնյա։
Տեղեկացնենք, որ 1982 թվականին գործող նախագահ Հաֆեզ Ալ-Ասադը՝ Բաշար Ալ-Ասադի հայրը, ճնշել է «Մուսուլման եղբայրների» ապստամբությունը Սիրիայում։ Այն ժամանակ այդ կազմակերպությունն անօրինական համարվեց։ Որոշ տեղեկություններով՝ ապստամբության ճնշման ժամանակ զոհվել են տասնյակ հազարավոր սիրիացիներ։