Սիրիայի հակամարտությունը հանգեցրել է աշխարհում բռնի տեղահանվածների թվի կտրուկ աճի։ Այս տարվա առաջին կեսի ցուցանիշներով՝ աշխարհում իրենց բնակարանները լքել է 5.9 մլն մարդ։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից տարածված զեկույցում ասվում է, որ «սա վերջին տասնամյակում վատագույն ցուցանիշն է»։ 2012 թվականի ընթացքում բռնի տեղահանվածների թիվը կազմել է 7.6 մլն։
Ամենածանր իրավիճակը գրանցվել է Սիրիայում, որտեղ 2011 թվականի մարտից տեղի են ունենում բախումներ կառավարական ուժերի և ապստամբների միջև։ Մոտ 1.6 մլն մարդ լքել է երկիրը։ Ավելի մեծ է երկրի ներսում տեղաշարժվող բռնի տեղահանվածների թիվը՝ 4 մլն մարդ։