Ինչպես հայտնում է Fox News-ը, Սիրիայի կառավարական զորքերը ընդդիմադիր ծայրահեղական իսլամիստներին դուրս են մղել քրիստոնեական Սադաթ քաղաքից, որը գտնվում է Դամասկոսից 120 կմ հեռավորության վրա:
Հաղորդվում է, որ կառավարական զորքերը ոչնչացրել են մեծ քանակությամբ զինյալների և «վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը քաղաքում»: Նրանք նաև բռնագրավել են զինյալների զենքերը և վնասազերծել ճանապարհներին տեղադրված ռումբերը:
Հիշեցնենք, որ Սադաթ քաղաքը անցած շաբաթ գրավել էին «Ալ-Կաիդա»-ի հետ կապված ծայրահեղ իսլամիստական խմբավորումները: