Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին տարիներին Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետևանքով շատ երեխաներ չեն պատվաստվել տարբեր հիվանդությունների դեմ, ինչի հետևանքով այդ երկրում, մասնավորապես, կարող է սկսվել պոլիոմիելիտի համաճարակ։ Արդեն արձանագրվել են մի քանի դեպքեր, ինչն անհանգստացրել է միջազգային կազմակերպություններին, որոնք կանխատեսում են, որ պոլիոմիելիտը կարող է տարածվել ամբողջ Մերձավոր Արևելքում։
Լիբանանյան The Daily Star-ի հաղորդմամբ, Սիրիայի կառավարությունը խոստացել է անցկացնել պոլիոմիելիտի դեմ երեխաների պատվաստում։ Սակայն նրանք չեն երաշխավորել, որ դեղամիջոցները ժամանակին տեղ կհասնեն այն շրջաններ, որոնք վերահսկվում են գրոհայինների կողմից և որտեղ պատերազմ է ընթանում։