Սիրիական ընդդիմադիր ազգային կոլաիցիան համաձայնել է մասնակցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով խաղաղության համաժողովին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ստամբուլում երկօրյա քննարկումներից հետո կոալիցիան առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք թույլ կտան ընդդիմությանը մասնակցել բանակցություններին։ Մինչդեռ, Սիրիայի կառավարությունում նշում են, որ չեն ընդունի ոչ մի նախապայման՝ Խաղաղության համաժողովին մասնակցելու համար։