Սիրիայի Ազգային ընդդիմադիրների կոալիցիայի և հեղափոխական ուժերի առաջնորդ Ահմադ Ջարբան Կահիրեում Արաբական երկրների լիգայի պետքարտուղար Նաբիլ Ալ-Արաբիի հետ հանդիպման ընթացքում հարց է բարձրացրել Ազգային կոալիցիայի՝ Արաբական երկրների լիգայում Սիրիայի մշտական տեղը տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Al Kuds Al-Arabi ինտերնետային լրատվամիջոցը:
Ինչպես հայտնել է Ջարբան, Արաբական երկրների լիգայում մշտական տեղ ունենալու նախապայման էր ժամանակավոր կառավարություն ձևավորելը: Այդ նախապայմանը ընդդիմության կողմից ի կատար է ածվել նոյեմբերի 13-ին: