Սիրիական բանակը երեկ մուտք է գործել ապստամբների հիմնական դիրքերից մեկը համարվող Յաբրուդ քաղաք, որը գտվում է Լիբանանի հետ սահմանային գոտում։ Յաբրուդը ապստամբների դիմադրության հիմնական կետերից մեկն է։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Ապստամբները փախչում են հարավ։ Քաղաքի գրավումը մի քանի օրվա հարց է», — նշել է Սիրիայի զինված ուժերի աղբյուրը։
Այլ աղբյուրների համաձայն՝ կառավարական ուժերը Յաբրուդը շրջապատել են արևելքից և հյուսիս-արևելքից։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին կլրանա երեք տարին, ինչ Սիրիայում սկսվել են ներքաղաքական բախումները, որոնք հաջորդել են Թունիսում, Եգիպտոսում իշխանությունների անկմանը։