տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի ավելի քան 9 միլիոն քաղաքացի փախստական է

Սիրիայի ավելի քան 9 միլիոն քաղաքացի փախստական է

124
0

Valerie-Amos

Սիրիայում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երկրի ավելի քան 9 միլիոն քաղաքացի համարվում է փախստական։ Այս մասին երեկ ՄԱԿ-ում անցկացված փակ քննարկումների ժամանակ ասել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը։

Զեկույցի մասին քննարկումից հետո պատմել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Փիթը։ Զեկույցի համաձայն՝ 9.3 միլիոնից 6.5 միլիոնը ներքին տեղահանվածներն են։ Ամոսը կոչ է արել պաշտպանել Սիրիայի խաղաղ բնակչությանը, ում հասանելի չէ հումանիտար օգնությունը, ինչի համար անհրաժեշտ է ճնշում գործադրել իշխանությունների և ընդդիմության վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here