տուն Քաղաքական Միջազգային Սիրիական պատերազմում զոհերի թիվը անցնում է 120 հազարից

Սիրիական պատերազմում զոհերի թիվը անցնում է 120 հազարից

130
0

939328839

Սիրիայում հակամարտության զոհերի թիվը, վերջին տվյալներով, անցնում է 120 հազարից: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնը:

Ըստ իրավապաշտպանների՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 120,300 մարդ, այդ թվում՝ ավելի քան 40 հազար քաղաքացիական անձ: Զոհվածների թվում շուրջ 6400-ը երեխաներ են, 4300-ը՝ կանայք:

Հիշեցնենք. ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 2011 թվից շարունակվող պատերազմում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here