Սիրիայի ընդդիմության հիմնական խմբավորումը՝ Ազգային համակարգող կոմիտեն, հրաժարվել է մասնակցել «Ժնև-2» խաղաղության համագումարին: Այս մասին հայտնել է Մունզիր Խադդամի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Ալ-Վատան» գործակալությունը:
Ինչպես հայտնել է Ազգային համակարգող կոմիտեի առաջնորդ Աբդել Ազիմը՝ «Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից ներկայացված քաղաքական կայունացման պլանը անիրագործելի է և անիրական»:
Սիրիական ընդդիմության մեկ այլ խմբավորում՝ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, հինգշաբթի օրը Ստամբուլում հանդիպում կունենա, որի արդյունքում պարզ կդառնա «Ժնև-2»-ում իրենց մասնակցության հարցը: