Ինչպես ավելի վաղ գրել էինք, Սթիվ Իսթերբրուքը հեռացել է McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից:
Աշխատակցուհու հետ սիրավեպի պատճառով Սթիվ Իսթերբրուքը հեռացել է McDonald’s ցանցի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է RG-ն:
McDonald’s-ի տնօրենների խորհրդի համոզմամբ՝ 52-ամյա Իսթերբրուքը, հարաբերությունների մեջ մտնելով աշխատակցուհու հետ, խախտել է ընկերության քաղաքականությունը։ Իսթերբրուքն ասել է, որ դա սխալ էր։ «Հաշվի առնելով ընկերության սկզբունքները՝ ես համաձայն եմ տնօրենների խորհրդի կարծիքի հետ»,- նշել է նա։