տուն Տնտեսական Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքեն

Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքեն

157
0

Սինգապուրն ու Եվրասիական տնտեսական միությունը մտադիր են ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիմուր Մաքսիմովը:

«Ավարտին ենք հասցրել ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցային ողջ գործընթացը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ տեղի կունենա, որի ժամանակ կստորագրվի այդ փաստաթուղթը»,- ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է կնքվել հոկտեմբերի 1-ին Երեւանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here