տուն Քաղաքական Միջազգային Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելքը նվազեցվեց մինչև 2 տարի

Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ քաղաքականությամբ զբաղվելու արգելքը նվազեցվեց մինչև 2 տարի

220
0

1366437061_cvt59919

Իտալիայի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սիլվիո Բերլուսկոնիի` քաղաքականությամբ զբաղվելու արգելքը մինչև երկու տարի կրճատելու մասին: Հիշեցնենք, որ նախորդ ատյանի որոշմամբ` Բերլուսկոնին նման գործունեություն չէր կարող վարել 5 տարվա ընթացքում:

Սակայն դատարանի որոշումն առայժմ ուժ չունի, քանի որ Բերլուսկոնին զբաղեցնում է սենատորի աթոռը: Նոյեմբեր ամսին սենատը պետք է որոշի, թե արդյոք Բերլուսկոնի կշարունակի պաշտոնավարել խորհրդարանում: Նոր բողոքարկման դեպքում դատավարությունը կարող է ձգվել ևս մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ նախորդ ատյանի դատարանը Բերլուսկոնիին մեղավոր էր ճանաչել իր նախկին ընկերության` «Մեդիասեթի» միջոցով 7 մլն դոլարի մեքենայություն կատարելու և հարկեր չվճարելու մեջ, ինչպես նաև Իտալիայում ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին զրկել էր 5 տարով քաղաքակնությամբ զբաղվելու իրավունքից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here