տուն Քաղաքական Միջազգային Սերիալները հանցագործություններ են քարոզում․ Վենեսուելայի նախագահ

Սերիալները հանցագործություններ են քարոզում․ Վենեսուելայի նախագահ

229
0

nikolas-maduro-poloji-kletva-kato-vremenen-prezident-na-venecuela-134892

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծիք է հայտնել, որ երկրում հանցագործությունների բարձր մակարդակի պատճառը սերիլաներն են, որոնք հեռարձակվում են հեռուստատեսությամբ։

«Մենք խաղաղ մշակույթ կկերտենք», — ասել է Մադուրոն։ Նա նշել է, որ հեռուստաալիքները մեծ գումարներ են վաստակում սերիալներով, որտեղ կան սպանություններ, իսկ մարդասպանները ներկայացվում են որպես հերոսներ։

«Քանի՞ միլիոն մարդ է դա տեսնում․․․ Աղջիկներ, տղաներ, երիտասարդներ», — հայտարարել է Վենեսուելայի նախագահը։ Նա հանձնարարել է համապատասխան մարմիններին սկսել բոլոր սերիալների ուսումնասիրությունը։ Մադուրոյի կարծիքով՝ սերիալները բռնություններ են քարոզում։

Տեղեկացնենք, որ Վենեսուելայում հանցավորության մակարդակն ամենաբարձրներից է աշխարհում։ 2013 թվականին ամեն 100 հազար բնակչի բաժին է ընկել 39 սպանություն։ Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ այդ թիվը երկու անգամ ավելի է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here