տուն Լուրեր Սերժ Սարգսյանն Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ

Սերժ Սարգսյանն Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ

185
0

serj_sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ:

Սերժ Սարգսյանը և Մարիանո Ռախոյը քննարկել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումն ու փոխգործակցության ամրապնդումը առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here