ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանների ընտանիքին՝ վերջինիս կորստի կապակցությամբ:
«Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:
Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը, ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար»,-ասված է ցավակցական հեռագրում: