տուն Հասարակություն Իրավական Սերժ Սարգսյանի անձեռնմխելիությունն ուժի մեջ չէ․ բողոքը մերժվել է

Սերժ Սարգսյանի անձեռնմխելիությունն ուժի մեջ չէ․ բողոքը մերժվել է

279
0

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունը մերժվել է:

Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։ Պաշտպանի բողոքի հիմքում դրված էր ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից։

Դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելու կամ վատնելու համար։ Ըստ ՀՔԾ-ի` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձինք պետությունից հափշտակել են ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: