տուն Լուրեր Սերժ Սարգսյանի հրաժարականը չի նշանակում հասնել համակարգային փոփոխությունների

Սերժ Սարգսյանի հրաժարականը չի նշանակում հասնել համակարգային փոփոխությունների

242
0

Edgar

Ինչպես գիտենք, ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանը օրերս հանդես էր եկել հոդվածովˋ փորձելով կրկին քաղաքական օրակարգ ներմուծել Սերժ Սարգսյանի հրաժարականի թեման, որն, արդեն երկու օր է, մամուլում դարձել է քննարկման առարկա: վերլուծաբանների մի մասը կարծում է, որ այն  համակարգը, որն այսօր կա, պայմանավորված չէ նախագահի անձով: Araratnews.am-ի թղթակիցը այս թեմայի շուրջ զրուցել է փորձագետ Էդգար Վարդանյանի հետ, ով նշել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը, առանձին վերցրած, դեռևս չի նշանակում հասնել համակարգային և դեմոկրատական փոփոխությունների:«Բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բանից պետք է սկսել, այսինքն այդ փոփոխություններ անելը իրականում փուլերով է իրականացվում և որպես առաջին փուլ ավտորիտար կամ ոչ դեմոկրատական երկրի ղեկավարի հրաժարականը կամ իշխանությունից հեռացումը ծառայում է որպես առաջին փուլ, կարևոր մի քայլ համակարգային փոփոխություն անելու գործում»,-նշել է փորձագետը:

Ինչպես փորձը ցույց է տվել, այսքան ժամանակ ոչ մի նախագահ ընդդիմության պահանջով հրաժարական չի տվել: Հարցին՝ արդյոք այս պահանջը վնաս չի՞ բերի առաջին հերթին ընդդիմությանը, եթե հաշվի առնենք, որ եթե ինչ-որ քայլ ես ձեռնարկում, ապա հակառակորդը հակաքայլի է պատրաստվում՝ Էդգար Վարդանյանը նշել է.«Այստեղ, իհարկե, մենք պետք է հստակ գիտակցենք, որ ոչ դեմոկրատական պետություններում, ինչպիսին Հայաստանն է, միայն կոչով կամ պահանջով՝ իշխանությունները, նախագահը չեն հեռանում: Եվ բնականաբար, ինչպես ցույց է տվել միջազգային փորձը, նրանք հեռանում են միայն հզոր դեմոկրատական շարժում ձևավորելու և այդ շարժման ակտիվ գործողությունների արդյունքում: Իհարկե, հնարավոր է նաև, որ մեր պալատական հեղաշրջման արդյունքում հեռանան, բայց դա լրիվ այլ պատմություն է և կապ չունի դեմոկրատիզացիայի հետ»,-նշել է փորձագետը:

Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր հեղինակած հոդվածում բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, արդյոք քի՞չ է այն հավանականությունը, որ վերջինս կվերադառնա մեծ քաղաքականություն, Էդգար Վարդանյանը պատասխանել է.«Իրականում ոչ մի բան բացառել պետք չէ Հայաստանի նման երկրում, բայց շատ տարբեր գործոններ ցույց են տալիս, որ դա քիչ հավանական է: Այստեղ միջազգային հանրության և հասարակության վերաբերմունքի խնդիր է, այսինքն, ըստ էության, միջազգային հանրությունը շատ ավելի բացասական վերաբերմունքի կարժանացնի Ռոբերտ Քոչարյանին, քան արժանացնում է Սերժ Սարգսյանին: Կարծես թե Հայաստանի հասարակությունը Ռոբերտ Քոչարյանին ավելի անընդունելի կերպար է համարում, քան Սերժ Սարգսյանին: Եվ ամեն դեպքում պետք է լուրջ հետազոտություններ արվեն, որ այս թեզը հաստատվի, որ հասկականք այդպես է դա, թե այդպես չէ: Անդրադառնալով ՀՀԿ-ական գործիչների արձագանքինˋ ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, փորձագետը նշել է, որ այդ արձագանքը սպասելի էր.«Այստեղ բնականաբար իրենք փորձելու են ասվածի բովանդակությունը նկատել չտալ կամ մղել երկրորդ պլան և առաջին պլան մղել Տեր-Պետրոսյանի անձըˋ նրան հարվածելով: Սա է նրանց քաղաքականությունը»,- եզրափակել է Էդգար Վարդանյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here