տուն Լուրեր Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

205
0

1386238267,5969Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեն:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և ռումինացի ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմք է միջպետական հարաբերությունները զարգացնելու համար, և Հայաստանը հետաքրքրված է շարունակելու այդ բարեկամությունը:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունը: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման գործում կարևորվել է Ռումինիայի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում իր նշանակալի դերակատարումն ունեցող հայ համայնքի դերը:

Սերժ Սարգսյանը և դեսպան Վասիլեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ներուժն ու հնարավորությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here