տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզային

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Նախագահ Համիդ Քարզային

69
0

serj_sargsyanՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: