տուն Լուրեր Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

150
0

915449075

Այսօր հայտնի է դարձել, որ հինգշաբթի օրը` մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա ԱՊՀ մի շարք ղեկավարների, այդ թվում` Սերժ Սարգսյանի  հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարները: «Միջոցառման շրջանակներում նախատեսվում է առաջնորդների ներկայությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կառավարման մարզմանը», — ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Սպասվում է նաև, որ Պուտինը մի շարք ղեկավարների հետ կունենա երկկողմ հանդիպումներ, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: «Սակայն վստահաբար կարելի է ասել, որ ուկրաինական թեման առաջնորդներն, անկասկած, նույնպես քննարկելու են», — ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: