ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Սերժ Սարգսյանը այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ:
Ըստ այդմ, ԱԱԽ անդամները սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ նախագահին:
Աղբյուրը՝ president.am
|