տուն Լուրեր Սերժ Սարգսյանը կամ կհրաժարվի ՄՄ անդամակցելուց կամ կնպաստի իր հրաժարականի հասունացմանը

Սերժ Սարգսյանը կամ կհրաժարվի ՄՄ անդամակցելուց կամ կնպաստի իր հրաժարականի հասունացմանը

280
0

hayrikyan ok

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ նամակ է հանձնել նախագահական նստավայրˋ Սերժ Սարգսյանին հասցեագրված: Նամակում Հայրիկյանը Ս.Սարգսյանին հորդորում է հետ կանգնել ՄՄ անդամակցելու որոշումից. «Հակառակ պարագայում ժողովրդի հիմնական մասի կարևորագույն իղձերին հակադրվելով՝ Դուք ինքներդ կնպաստեք Ձեր հրաժարականի հասունացմանը»,- նշված է նամակում: Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ և հարցրել է, թե ինչքանով է իրատեսական և հավանական համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ փորձը ցույց է տվել, որ, չնայած ընդդիմադիր քաղաքական ուժերի  պահանջներին, կազմակերպած զանգվածային հանրահավաքներինˋայնուամենայնիվ Սերժ Սարգսյանը, կարծես թե, չի պատրաստվում հրաժարական տալ:«Այդ ընդդիմադիրները բոլորն ասում էին աթոռը տուր ինձ, ես ավելի լավ կնստեմ այդ աթոռին, մի մասն էլ ասում էր, ես ավելի լավ կծախեմ երկիրը, քան դու ես ծախում, իսկ մենք ընդամենն ասում ենք, որ ՄՄ-ն մեր ազգի համար կործանարար է, ժողովուրդը դեմ է, իսկ եթե ժողովուրդը դեմ է, ուրեմն ՄՄ-ին անդամակցելով դու հակադրվում ես նրանց կարծիքին, իսկ հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասը դեմ են ՄՄ անդամակցելուն»,- նշել է Հայրիկյանը:«Փաստորեն Դուք աթոռ չեք պահանջում»,- հարցին Հայրիկյանը պատասխանել է.«Ես այդպիսի բաներ չեմ խոսում,  դա ավելորդ է այս պահին, մեր ազգին շատ լուրջ վտանգ է սպառնում, այդպիսի պրիմիտիվ բաների մասին կարող են խոսել սկսնակները, քաղաքական գործիչներից ում հետ խոսում ես, ասում է իշխանափոխություն, բայց իշխանափոխություն եղել է մի քանի անգամˋ ինչ է փոխվել, այնպես որ շատ ավելի կարևոր բաներ կան, իշխանությունը երբ որ դառնա իսկապես ժողովրդից կախված, ոչ իշխանությունը կարևոր կլինի, ոչ էլ իշխանափոխությունը»,-նշել է Հայրիկյանը:

Նշենք, որ առաջիկայնում Պարույր Հայրիկյանը մտադրված է անցկացնել հանրահավաք:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here