տուն Քաղաքական Միջազգային Սերժ Թանկյանը Մոսկվայի համերգի ժամանակ քննադատել է Ռուսաստանի իշխանություններին

Սերժ Թանկյանը Մոսկվայի համերգի ժամանակ քննադատել է Ռուսաստանի իշխանություններին

212
0

4

Ինչպես տեղեկացնում է Novaya gazeta-ն, նախօրեին Մոսկվայում կայացած համերգի ժամանակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Greenpeace-ի անդամներին, ովքեր բողոքի ակցիայից հետո հայտնվել էին ռուսական բանտերում՝ խորհուրդ տալով ուսումնասիրել «Գազպրոմի» փաստաթղթերը։

«Ես գիտեմ, որ Ռուսաստանում ձերբակալվել են Greenpeace-ի ակտիվիստները։ Ես մի գաղափար ունեմ։ Ռուսաստանի կառավարությունը, ում պատկանում է  «Գազպրոմը», պետք է ուսումնասիրի «Գազպրոմի» փաստաթղթերը և տեսնի, թե արդյոք Արկտիկայում հորատման աշխատանքները էկոլոգիական վնաս չի սպառնում։ Պետք է ուսումնասիրի մի քանի անկախ հետազոտություն», — ասել է Թանկյանը՝ հավելելով, որ այս հարցը վերաբերում է ոչ թե կոնկրետ կառավարությանը կամ ակտիվիստներին, այլ շրջակա միջավայրին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Greenpeace-ի մի քանի ակտիվիստներ փորձել են բարձրանալ «Պրիռազլոմնայա» նաֆթահորատման աշխատանքներ իրականացնող պլատֆորմի վրա, որի հետևանքով ձերբակալվել են և ներկայում կալանավորված են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here