տուն Լուրեր Սերժ Թանկյանը՝ հայ-ադրբեջանական նոր բախումների վերաբերյալ

Սերժ Թանկյանը՝ հայ-ադրբեջանական նոր բախումների վերաբերյալ

84
0

Serj-Tankian-with-wife

«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում չկա ամուր  հաստատուն խաղաղություն, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ռազմական և ֆինանսակայն առումով կլինեն բարդություններ, և ավելի խորը կսուզվեն կոռուպցիոն իրավիճակի մեջ՝ ընկնելով այս կամ այն գերտերության ազդեցության տակ։ 

Ղարաբաղը, որը Հայաստանում կոչվում է Արցախ, հիմնականում հայերով բնակեցված անկլավ էր՝ Ադրբեջանին Ստալինի նվիրված տարածքում։ Անցած տարի ես եղել եմ Արցախում՝ երբ այցելել էի Հայաստան, և պետք է ասեմ, որ այստեղ ապրում են մարդիկ, որոնք բարի են, առատաձեռն և արժանի են խաղաղության և բարգավաճման այնքան, որքան մենք բոլորս», — ասել է Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ դուր է գալիս միջազգային հետաքննության մեխանիզմը նման բախումների ժամանակ», — ասել է Թանկյանը։

Հիշեցնենք, որ վերջին 4 օրերի ընթացքում ադրբեջանական դիվերսիոն խմբերը ձեռնարկել են բազմաթիվ հարձակումներ, սակայն դրանք բոլորը հետ են մղվել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանը տվել է 25-30 զոհ։ Հայակական կողմը, ցավոք, նույնպես ունի զոհեր։ Բախումների ժամանակ զոհվել է 5 զինվորական։