Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Բարի երեկո, ես սնահավատ մարդ չեմ, բայց ով չի նկատել ասեմ, որ չգիտեմ ինչու վերջին հինգ տարին այս օրը անձրև է գալիս:
Հիմա ուզում եմ, մի փոքր նկարագրեմ ձեզ 2008թ. Մարտի 1-ը, բայց ոչ թե բուն իրադարձություները, դրանք բոլորին հայտնի են, այլ կնկարագրեմ զգացմունքի խրոնոլոգիա: Կնկարագրեմ, այն ինչ զգացել եմ այդ օրը ես, ու վստահ եմ իմ նման շատ շատերը զգացել են նույնը:
Առավոտ, հիասթափություն, հուսալքություն, մանթո, լոմկա, որովհետև եղբայրներդ, քույրերդ, ընեկերներդ, հայրենակիցներդ դաժան ձևի ծեծ էին կերել, բայց ոչ միայն ծեծ էին կերել, այլ նաև դու այդ պահին ընդեղ չէիր, ու դու էլ իրենց հետ հավասար քո փայ ծեծը չէիր կերել, ու հույս էլ չկար, որ ժողովուրդը կհավաքվի ու կընդվզի: Հետո, ժամ առ ժամ, երբ տեսնում էիր, որ հայրենակիցներիդ հոսքը դեպի Մյասնիկյանի արձան, ոչ միայն կամաց-կամաց շատանում է, այլ նաև միտում էլ չունի ավարտվելու, գալիս են, գալիս են, գալիս են, ու ոչ միայն գալիս են, այլ դուխով են գալիս, կին, օրիորդ, երիտասարդ, երեխա, պապիկ, տատիկ, գալիս են, անընդհատ գալիս են, բայց ոչ միայն գալիս են, այլ իրենց թասիբը պահելու, իրանց իրավունքի համար, կողքը կանգնածի իրավունքի համար կռիվ տալու պատրաստակամությամբ ու վճռականությամբ են գալիս: Հույսդ սկսում էր արթնանալ, բայց քեզ ու ընկերոջդ կիսում էր ոստիկանական շղթան ու զգացմուքներդ էլ երկակի էին, համ հույս կար, համ վախ, բա ո՞ր չստացվի:
Հետո ցերեկը, երբ Մալաթիայից ժողովրդի մի հսկայական զանգված ոտքով եկավ, և երկու կողմից ժողովրդի ճնշման ներքո ոստիկաները բառիս բուն իմաստով փախուստի դիմեցին, այ այդ ժամանակ, երբ շնչում էիր, օդում զգում էիր Արդարության, Ազնվության, Ճշմարտության և ամենակարևորը Հաղթանակի հոտը և այլևս քեզ ոչոք չէր կարող կանգնեցնել, մնում էր մի քայլ ու դու տոնում էիր Հաղթանակ:
Իսկ հետո, հետո երեկո, երեկո, որը արդեն բառերով շատ դժվար է նկարագրել, ժամանակը գնում էր, ժամանակը, որը այդ օրը այդքան կարևոր բան էր գնում էր ու ժամանակի հետ միասին այդքան սպասված Հաղթանակն էլ էր ձեռքիցդ գնում, ամենինչն էր ձեռքիցդ գնում, հույսդ, հավատդ, կյանքդ էլ էր գնում, և հետո կեսգիշեր և կեսգիշերից հետո կատարյալ հիասթափություն, տխրություն, լռություն, մահ… այ սենց օր էր:
Բայց ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ անձամբ իմ համար՝ Վաղը գարնան առաջին այն օրն Է, որը հիշվելու ա միշտ: Վաղը գարնան առաջին այն օրն է, որը խլել են Հայաստանի Հանրապետության յուրականչյուր քաղաքացուց, անգամ այն քաղաքացուց, որը չի գիտակցում թե վաղը ինչ օր է, և ինչ էլ լինի մենք պետք է այդ օրը հետ ստանանք, որովհետև՝ Սերժենք մեզ Գարուն են պարտք…! Վաղը գարնան առաջին այն օրն է, երբ մահացա նաև ես: Վաղը գարնան առաջին այն օրն է, որի անունն է Մարտի 1, և եթե չլիներ այդ օրը, միգուցե չլինեի նաև ես ոնց որ կամ: Վաղը գարնան առաջին այն օրն է, երբ Երևանի սրտում թափվեց անմեղ մարդկանց արյունը և մեր 10 եղբայրները լքեցին մեզ:
Ուզում եմ իմանաք, որ հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն այդ տղերքի հիշատակի, քոչարյանասերժական խունտան այդ արյունը չի մարսելու ու ի վերջո հատուցվելու է…!
Որովհետև՝ Ոչինչ չի մոռացվել, Ոչոք չի մոռացվել…!
Որովհետև՝ Ես ծնվել եմ Մարտի 1-ին…!
Նավակ Ճոճողը