Աշխարհի թիվ մեկ ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը այսօր ռեկորդ է սահմանել Ավստրալիայի բաց առաջնությունում։ Թենիսիստուհին երրորդ շրջանում առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Դանիելա Հանտուկովայի նկատմամբ, ինչը դարձել է ամերիկուհու 61-րդ հաղթանակն այս մրցաշարում։
Այս ցուցանիշով Սերենան շրջանցել է լեգենդար ավստրալուհի Մարգարետ Քորթին, ով ժամանակին կարողացել էր հաղթել 60 խաղում։