տուն Սպորտ Սերենա Ուիլյամսն ապահովեց առաջին տեղը` տարվա արդյունքներով

Սերենա Ուիլյամսն ապահովեց առաջին տեղը` տարվա արդյունքներով

180
0

serena_2 copy

Սերենա Ուիլյամսն, ում 32-ամյակը լրացավ երեկ, այս տարվա կտրվածքով ապահովել է իր տեղն աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի լավագույն տասնայկում: Սա երրորդ անգամ է, երբ տարվա արդյունքներով Սերենան դառնում է լավագույն թենիսիստուհի: Նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2002 և 2009 թթ..-ին: Այս մասին հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը:

Այս մրցաշրջանում Սերենան հաղթել է 67 խաղում, պարտվել` 4-ում, նվաճել է 9 տիտղոս, այդ թվում Մեծ սաղավարտի երկու մրցաշարերում` «Ռոլան Գարոսում» և ԱՄՆ բաց առաջնությունում: Այս տարվա փետրվարին, կրկին վերադառնալով առաջին հորիզոնական` նա դարձել է ամենատարեց թենիսիստուհին, ում հաջողվել է զբաղեցնել առաջին հորիզոնականը տարվա արդյունքում:

Ուիլյամսը 7-րդ թենիսիստուհին է, որ հաջողվել է տարվա ընթացքու 3 և ավելի անգամ նվաճել լավագույնի տիտղոսը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here