ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:
Ինչպես վերջինս տեղեկացրել է, Բաքու կատարելիք այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական, մարդասիրական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Զախարովան:
Նշենք, որ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցերին՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նման ակցիաները: