Նյու Յորքի իշխանությունները սկսել են քննարկել հանրահայտ գրող Սերգեյ Դովլաթովի անունով փողոց կոչելու հարցը: Այս քննարկումը սկսվել է այն բանից հետո, երբ Change.org կայքում սկսվել է ստորագրահավաք այս խնդրանքով: Չսպասելով մինչև 20 հազար ստորագրություն հավաքվի, Նյու Յորքի իշխանությունները սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:
Այս պահին հավաքվել է 17 հազար ստորագրություն:
Նշենք, որ հայկական ծագում ունեցող Դովլաթովը 1979 թվականից Վիենայից տեղափոխվել է Նյու Յորք (1978 թվականից նա ստիպված է եղել արտագաղթել ԽՍՀՄ-ից՝ հետապնդումների պատճառով): Մեկ ամիս առաջ Լոնգ Այլենդի նրա բնակարանի շենքում տեղադրվել է հուշատախտակ: