Սերբիայի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ չեղարկվել են ՀՀ քաղաքացիների համար վիզաները:
Այս մասին հայտնում է «Службени гласник»-ը և մանրամասնում, որ կառավարությունը որոշել է նաև դեսպանություն բացել Երևանում։
Նշվում է նաև, որ սույն որոշմամբ, ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, տեղաշարժվել և մնալ Սերբիայի տարածքում՝ երկիր մուտքի օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: