տուն Աշխարհ Սերբիան ազատ առևտրի պայմանագիր է կնքում ԵԱՏՄ-ի հետ

Սերբիան ազատ առևտրի պայմանագիր է կնքում ԵԱՏՄ-ի հետ

244
0

Անտեսելով Եվրոպական միության հնչեցրած անուղղակի սպառնալիքները՝ Սերբիան այսօր պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստորագրի ազատ առևտրի պայմանագիրը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Փաստաթուղթը Մոսկվայում կնքելու է վարչապետ Անա Բրնաբիչը: Դրանով կփոխարինվեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Սերբիայի նախկինում ստորագրած ազատ առևտրի երեք առանձին պայմանագրերը:

Սերբիան չունի Հայաստանի և Ղրղզստանի հետ ստորագրած նմանօրինակ առանձին պայմանագրեր:

Սերբիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ այսօրվա պայմանագիրը թույլ կտա սերբական ապրանքների մոտ 95,5 տոկոսն առանց հարկման արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրներ: Սերբիայի և ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն անցյալ տարի կազմել է 3 միլիարդ 400 միլիոն դոլար:

Եվրամիության արտաքին քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ Բրյուսելն ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին:

«Սերբիայի առևտրի ընդամենը 10 տոկոսն է Ռուսաստանի հետ, Սերբիայի հիմնական առևտրային գործընկերը Եվրոպական միությունն է: Սերբիայում եվրոպական ներդրումների ծավալը տասն անգամ գերազանցում է ռուսական ներդրումները»,- ասել է Կոչիյանչիչը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here