տուն Քաղաքական Միջազգային Սերբիայում ամենամեծ հեղեղումներն են վերջին 120 տարվա ընթացքում

Սերբիայում ամենամեծ հեղեղումներն են վերջին 120 տարվա ընթացքում

120
0

Firefighters evacuate people during floods in Zenica

Սերբիան այս օրերին պայքարում է վերջին 120 տարում ամենամեծ ջրհեղեղի դեմ։ Երկրի իշխանությունները ստիպված են եղել օգնություն խնդրել համաշխարհային հանրությունից՝ աղետի հետևանքները վերացնելու համար։ Հունից դուրս եկած գետերը հեղեղել են գյուղեր և քաղաքներ, ջրի տակ են անցել բազմաթիվ տներ, ցանքատարարծություններ, շատ ճանապարհներ ավերվել են։ Հետաձգվել են ավտոբուսային և երկաթուղային տեղափոխումներ, մի շարք քաղաքներում խափանվել է տրանսպորտի աշխատանքը։ Աղետի հետևանքով արդեն կա երկու զոհ։ Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները դեռ կտեղան առաջիկա օրերի ընթացքում։ Հեղեղումները սպառնում են Բոսնիային, Խորվաթիային, Սլովենիային։ Այդ երկրներում հայտարարված է նման վտանգի մասին։