Բելգրադում Սերբիայի և Խորվաթիայի նախագահների հանդիպման ժամանակ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, որ երկու կողմերի միջև ծառացած խնդիների լուծման ու հարաբերությունները բարելավելու և խորացնելու նպականով երկու երկրներն էլ պետք է հետ վերցնեն ցեղասպանության մասին փոխադարձ մեղադրանքները: Նրա խոսքերով, դրանից հետո երկու երկրների և ժողովուրդների միջև խաղաղություն կհաստատվի, քանի որ դատական գործընթացի ցանկացած ավարտն էլ կողմերից ոչ մեկին չի բավարարելու: Նա նշել է նաև առանց երրորդ կողմի միջամտության փոխզիջման հասնելու կարևորության մասին:
Սերբիայի և Խորվաթիայի միջև հարաբերությունների լարված են մնում Հարավսլավիայի անկումից և 1991-1995 թթ. ռազմական կոնֆլիկտից հետո: