տուն Հասարակություն Սեպտեմբերի 26-ից դադարեցվում է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը

Սեպտեմբերի 26-ից դադարեցվում է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը

211
0

Համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝Երևանում սեպտեմբերի 26-ից դադարեցվում է զվարճանքի և ժամանցի որոշ կենտրոնների գործունեությունը:

Tert.am-ի գրավոր հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ մայրաքաղաքում առկա զվարճանքի և ժամանցի թվով 52 կենտրոններից 11-ը տեղակայված էին բազմաբնակարան շենքերում: Դրանք օրենքի ուժով դադարեցնում են իրենց գործունեությունը: Մյուս 41 կենտրոնների հետագա ճակատագիրը պարզ կդառնա, երբ Երևանի ավագանու առաջիկա նիստերից մեկում որոշվի զվարճանքի և ժամանցի կենտրոնների՝ բազմաբնակարան շենքերից գտնվելու հեռավորության չափը:

Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ դադարեցվում է  Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Օֆուռո», «Արիէլա», «Սաունա» շոգեբաղնիքների, «Հուկա Մեն», «Վերոնա», «Դաբու» կարաոկեների, «Օմեգա», «Դոաս», «Անաբել», «Կրիստալ» հեստապարային ակումբների, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Էքստազի» հեստապարային ակումբի գործունեությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here