Վերջին մեկ ամսվա ընթացքում Google-ը միլիոնավոր էջեր հեռացնելու համար ստացել է բազմաթիվ հայցեր: Այդ հայցերի մեջ նշվում է հեղինակային իրավունքների խախտման փաստը: Սեպտեմբերի ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել է 21,5 մլն հղում:
Transparency Report-ը նման վիճակագրություն վարում է 2011 թվականից: Սովորաբար, բողոքները կապված են այն կայքերի հետ, որոնք առանց հեղինակային իրավունքի տարածում են ֆիլմեր, հաղորդումներ և պոռնոգրաֆիկ նյութեր: Մեկ հղումը մշակելու և Google-ի որոնողական համակարգից հեռացնելու համար անհրաժեշտ է 6 ժամ:
Ամենաշատ բողոքը սեպտեմբերին ստացվել է Բրիտանիայում ձայնագրման ստուդիաների շահերը ներկայացնող BPI (5,7 մլն), ԱՄՆ-ում նմանատիպ գործունեություն վարող RIAA (2,2 մլն) և Froytal Services (2,1 մլն) ընկերություններից: Ամենաշատը հեռացվում են հղումներ zippyshare.com, dilandau.eu և beemp3.com կայքերից։