Այն բանից հետո, երբ Փհենյանը հաստատեց երկրի առաջնորդի քեռու և հյուսիսկորեական հիերարխիայում երկրորդ մարդու՝ Չան Սոն Թհեկի մահապատժի փաստը, Հարավային Կորեայում շատ փորձագետների հետաքրքրում է նրա կնոջ՝ Կիմ Գյոն Հիի, Կիմ Չեն Իրի փոքր քրոջ ճակատագիրը։
Դեռ մեկ տարի առաջ նա բոլոր պաշտոնական լուսանկարներում առաջին շարքում էր՝ երիտասարդ առաջնորդի կողքին։ Հարավկորեական փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա օրերին նա պիտի երևա եղբոր մահվան տարելիցին նվիրված միջոցառումներում։
Նրա ամուսնուն մեղադրում էին բազում կանանց հետ կապերի, թմրանյութերի օգտագործման և դժվար ձեռք բերված վալյուտան կազինոներում վատնելու մեջ։