ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը երեկ այցելել է զորամաս, որտեղ տեղի է ունեցել նորակոչիկ Մհեր Խլղաթյանի հետ կապված միջադեպը:
Այդ մասին «Փաստինֆո» թղթակցին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ նախարարը, տեղում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ:
Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց նաև, որ նորակոչիկի առողջական վիճակը փոքրի ինչ բարելավվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը եղել է թեթև մթագնած, առողջական վիճակը խիստ անհանգստացնող, իսկ հոսպիտալում նաև պարզվել է, որ նա երկկողմանի թոքաբորբ է տանում:
Մանրամասները` Փաստինֆո — ում: