Սելիմի լեռնանցքն այսուհետ կոչվելու է Վարդենյաց լեռնանցք: Այս իր ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզել են, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն։
«Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն չարագործություններով ու ավերածություններով։ Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ»,- գրել է մարզպետը՝ նշելով, որ Սելիմի քարավանատունն իր հերթին կվերանվանվի Օրբելյանների քարավանատան: