տուն Քաղաքական Հայաստան Սեդա Սաֆարյանի՝ ծեծի ենթարկված փեսայի ձեռքին երկու տեղից կոտրվածք է հայտնաբերվել

Սեդա Սաֆարյանի՝ ծեծի ենթարկված փեսայի ձեռքին երկու տեղից կոտրվածք է հայտնաբերվել

274
0

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ անհրաժեշտ բուժօգնության համար բուժհաստատություն տեղափոխված փաստաբան Սեդա Սաֆարյանի փեսայի ձեռքի վրա հայտնաբերվել է երկու տեղից կոտրվածք։ Ընտանիքի մյուս անդամների բժշկական ստուգման արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»։ Հիշեցնենք, որ երեկ գիշեր ժամը՝ 22։ 30-ից 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։