Սահմանադրական դատարանը չի ընդունել դատավոր Դավիթ Գրիգորյանի միջնորդությունը, ըստ որի պետք է վիճարկվեր պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը: Այս մասին դատարանում հայտարարեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը, նշելով, որ սույն քրեական գործով 2018 թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիությանը, որով տրվել են չափանիշներ:
Մեղադրող դատախազը նշեց, որ ՍԴ որոշումն ինչ-որ առումով զավեշտի է հասնում, որովհետև ՍԴ որոշման մեջ մեկ օրինակ չկա, որ որևէ մեկը զրկվել է իր այն իրավունքից, որով կապացուցի, որ ինքը զրկվել է դատարանին իր գործառութային անձեռնմխելությունը ներկայացնելուց:
«Դատարաններն արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները չեն բխել իր գործառույթներից, հետևաբար առավել քան այս դեպքում»,- ասաց դատախազն ու նշեց, որ ՍԴ որոշումն այս գործի հետ ոչ մի աղերս չունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Արամ Օրբելյանը դատարանին միջնորդել էին ՍԴ որոշման հիման վրա ազատ արձակել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին:
Դատախազը միջնորդեց դատարանին պաշտպանների միջնորդությունը մերժել, քանի որ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:
Դատական նիստը շարունակվում է: