տուն Տնտեսական ՍԴ որոշումը պետք է պարտադիր լինի բոլոր հայաստանցիների համար. ՀՀԿ-ական պատգամավոր

ՍԴ որոշումը պետք է պարտադիր լինի բոլոր հայաստանցիների համար. ՀՀԿ-ական պատգամավոր

165
0

1456599_680414445333106_622204057_n

Մի քանի օրից կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի սահմանադրականության հարցը կքննարկվի ՍԴ-ում, որի որոշումը պետք է պարտադիր լինի բոլոր հայաստանցիների համար: Այս մասին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ կուտակային համակարգը առանց պարտադիր բաղադրիչի կկորցնի իր ամբողջ նպատակը , այն է՝ լուծել ծերության կենսաթոշակի հարցը մեր երկրում: Որ դժգոհություններ կան օրենքի հետ կապված՝ Գ. Մինասյանը օրինաչափ է համարում՝ նշելով, որ նման բարդ օրենքները բոլոր երկներում էլ բարդ գործընթացներ են ենթադրում:

Գ. Մինասյանի խոսքով՝ պետք է փայփայել «Դեմ եմ» շարժումը՝ վերջին տարիներին մեր քաղաքացիական հասարակության ամենակարևոր շարժումներից է: Այնուամենայնիվ, ըստ Գ. Մինասյանի, համակարգի դեմ դժգոհությունները ավելի շատ պայմանավորված են պետության (ոչ թե կառավարության) նկատմամբ անվստահությամբ, երբ հայրերը վստահ չեն, որ իրենց որդիները ապրելու են այն նույն տեղում, որտեղ իրենք են ապրում: