տուն Հասարակություն Իրավական ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող

ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող

129
0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին:

«Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն՝ որոշումն ամբողջությամբ դեռևս չկա:

Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:

Իսկ կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա: Ժամանակից առաջ ընկնել չի կարելի»,- ասված է Աբրահամյանի հայտարարության մեջ:

Միաժամանակ, փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ ՍԴ որոշմանը: «Այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում…Նրա հետագա կարգավիճակը պայմանավորված կլինի ՍԴ-ում քննվող այլ գործերի վերջնական ելքով…»,- գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here