Այսօր «Դ!եմ եմ» շարժման մասնակիցները լրագրողների հետ զրույցում մեկնաբանեցին Սահմանադրական դարարանի՝ երեկ հրապարակած վճիռն ու դրան հաջորդած մեկնաբանությունները կառավարության և ՍԴ ներկայացուցչի կողմից:
«Իշխանությունները մեկնաբանում են դա այնպես, ինչպես իրենց ձեռնտու է: «Դ!եմ եմ»-ը պայքարում է այս օրենքի դեմ, որովհետև դա հակասոցիալական ու հակամարդկային օրենք է: Մարդիկ կան, որ տարբեր ելույթների ժամանակ իրար հակասող հայտարարություններ են կատարել»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ Հայկ Ավետիսյանը:
Ըստ նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանի՝ ՍԴ որոշումը ենթադրում է, որ մարդիկ իրենց հայեցողությամբ կարող են ընտրել ֆոնդեր, բայց պարտադիր ոչինչ այլևս չի կարող լինել: Բոլոր այդ հայտարարություններին կարձագանքենք ավելի հիմնավոր: Մենք կասկած չունենք, որ ՍԴ-ն մեր օգտին է որոշում կայացրել»:
«Կառավարությունը պետք է հասկանա, որ 10 տարի աշխատել է, իրենց օրենքում բազմաթիվ հակասահմանադրական կետեր կան: Առնվազն պետք է զբաղվել օրենքի մշակմամբ».- կարծում է Հարություն Աղլամազյանը:
«Խորհուրդ կտամ կառավարության ղեկավարին՝ զբաղվել այդ օրենքի շտկմամբ: Նրանց ժամանակ է տրված, թող զբաղվեն իրենց գործով: ՀՀ քաղաքացիներին պետք է կոչ անել, որ իշխանության ներկայացուցիչների կատարած որևէ մեկնաբանություն հիմք չընդունել:
Պայքարը շարունակվում է, քանի որ կան դեռևս տարաձայնություններ:
Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք երկխոսության, եթե բավարարվի մեր պահանջը: Մեր գործը հանրության ձայնը լսելի դարձնելն է: Մենք ոչ օրենսդիր ենք, ոչ՝ գործադիր:
«Կարող ենք ասել, որ մեր պահանջները բավարարված են: ՍԴ որոշմանը մեր արձագանքը կհայտնենք առաջիկայում: Մեր մեթոդները միշտ կլինեն օրենքի սահմաններում: Մենք կկիրառենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցները»: